Ռուսաստանում տղամարդը մահացել է Ծնողների օրը` հոր գերեզմանի մոտ
SOCIETYՌուսական Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքի 45-ամյա բնակիչը մահացել է Ծնողների օրը` իր հոր գերեզմանի մոտ: Այս մասին հայտնում է «Курьер. Среда. Бердск» կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` տղամարդն իր մոր հետ այցելել է հոր գերեզման, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, սակայն բուժաշխատողներին չի հաջողվել փրկել տղամարդուն:
Ենթադրվում է, որ տղամարդու ինքնազգացողության վատթարացման և մահվան պատճառ են դարձել այդ օրվա հետ կապված զգացողությունները:
Նշվում է, որ տղամարդը տառապել է սրտային սուր անբավարարությունից:
Ծնողների օրը (Радоница) նշվում է Զատկի շաբաթվան հաջորդող երեքշաբթի օրը. ուղղափառներն այցելում են գերեզմանոցներ ու հիշում հանգուցյալներին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



