Արեւմտյան Աֆրիկայում շաբաթվա ընթացքում Էբոլայից մահվան մեկ դեպք է գրանցվել. ԱՀԿ
INTERNATIONAL NEWSԱրեւմտյան Աֆրիկայում շաբաթվա ընթացքում Էբոլայից մահվան մեկ դեպք է գրանցվել: Այդ մասին, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հոկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված տվյալները:
Մահվան դեպքը սեպտեմբերի 28-ին գրանցվել է Գվինեայում: Բացի այդ, շաբաթվա ընթացքում բացահայտվել է վարակման 46 դեպք՝ ինչպես նոր, այնպես էլ ոչ վաղ անցյալի:
Համաճարակի ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել են եւս 28 հազար 417 բնակիչներ: Ավելի վաղ հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



