Սարկոզին կոչ է անում ընտրությունների երկրորդ փուլում սատարել Մակրոնին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նրա կարծիքով` եթե ընտրություններում հաղթի Մարին Լը Պենը, Ֆրանսիային «շ ատ լուրջ հետևանքներ են» սպասվում։
«Այդ պատճառով ընտրությունների երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանուել Մակրոնի օգտին: Չի նշանակում, որ աջակցում եմ նրա ծրագրին, դա պատասխանատու ընտրություն է»,-գրել է Սարկոզին:
Ավելի վաղ, Սարկոզին Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել երկրի ղեկավարի ընտրություններում աջակցել Ֆրանսուա Ֆիյոնին։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



