Նեպալում ավտոբուսն ընկել է անդունդը, մահացել է 6 մարդ
INTERNATIONAL NEWSՆեպալում ուղեւորատար ավտոբուսին ընկել է անդունդը, որի հետեւանքով մահացել է 6, վիրավորվել ավելի քան 20 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kathmandu Post թերթը:
Իրավապահ մարմինների տվյալներով, ավտոբուսը, որում եղել է ավելի քան 40 մարդ, ընկել է 10 մետր բարձրությունից:
Նախնական տվյալներով, վթարի մեղավորը եղել է վարորդը, ով մայրուղու բարդ հատվածում գերազանցել է սահմանված արագությունը:
Վթարի ականատեսները նշել են, որ վարորդը փորձել է հետ բերել ճանապարհին կորսված ժամանակը եւ 6 կմ լեռնային ճանապարհն անցնել 15 րոպեում, որպեսզի տրանսպորտային ընկերությունը ստիպված չլինի տուգանք վճարել նորմատիվային ժամանակը գերազանցելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



