Արմատներով արցախցի երգչուհի Ջամալան ամուսնացել է
PHOTOԵվրատեսիլ 2016-ի հաղթող երգչուհի Ջամալան Կիևում ամուսնացել է։ Այս մասին հայտնում է vesti-ukr կայքը: Ջամալայի ընտրյալը Բեկիր Սուլեյմանովն է, ով երգչուհուց 8 տարով փոքր է։
Հարսանիքին Ջամալան փակ սպիտակ զգեստով է ներկայացել։ Արարողությունից հետո զույգը մեկնել է Եվրոպա՝ մեղրամսի։


Հիշեցնենք, որ Ջամալան արմատներով Արցախից է: Հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհի նշել է. «Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ»:
asekose.am
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



