Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Եռակողմ հանդիպմանը համաձայնելը Հայաստանի կողմից զիջում է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

– Վաղը Մոսկվայում կայանալու է Լավրով–Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը: Ուշագրավ է, որ հայկական կողմը, իր մասնակցությունը պաշտոնապես հաստատելուց առաջ, մի քանի օր հերքում էր այդ տեղեկությունները: Հանդիպումից առաջ Հայաստանը երկմտո՞ւմ էր:

– Բավականին տևական ժամանակ է` Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին համոզել` ստիպել Հայաստանին վերականգնելու բանակցությունների այդ ձևաչափը` Ռուսաստանի առաջնորդությամբ: Վերջին մի քանի անգամը Հայաստանը մերժել էր այդ հանդիպումները, քանի որ դրանք չէին համապատասխանում Հայաստանի դիրքորոշմանը, այն է`երբ Ադրբեջանը կկատարի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Վիեննայի պայմանավորվածությունները, այդ դեպքում միայն կարելի է նստել բանակցությունների: Բայց հիմա դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանը շատ բարդ վիճակում է գտնվում: Եվ նրան այլ բան չի մնում, քան համոզել Ռուսաստանին`նախաձեռնել այդ հանդիպումը:

– Դուք էլ նշեցիք, որ այս տարի Հայաստանն արդեն երկու անգամ հրաժարվել է այդ եռակողմ հանդիպումներից, բայց այս անգամ համաձայնեց: Ի՞նչն է փոխվել: Ինչպե՞ս Ռուսաստանը կարողացավ համոզել:

– Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով է համաձայնությունը կայացել: Ի վերջո, ըստ երևույթին, հանդիպման առնչությամբ նախնական բանակցություններ են եղել: Այդ հարցը պետք է ուղղել մեր արտգործնախարարության պաշտոնյաներին: Թող բացատրեն, թե ինչու են համաձայնել:

– Իսկ այդ համաձայնությունը կարելի՞ է զիջում համարել Հայաստանի կողմից:

– Միանշանակ: Թեպետ նրանք այլ փաստարկներ կբերեն, թե ձեռնտու էր, այս էր, այն էր: Բայց եթե ոչ, ապա գործ ունենք հայկական սովորական անսկզբունքային քաղաքականության հետ, որի ականատեսն անընդհատ էլ եղել ենք:

– Կարծես թե, հանդիպման օրակարգն էլ հստակ չէ: Որևէ տեղեկություն կա՞, բացի կարգավորման մասին ընդհանուր ձևակերպումից:

– Ձեզ հետ զրույցից մեկ ժամ առաջ հայկական կողմը հերքում էր մասնակցությունը: Ինչի՞ մասին է խոսքը:

– Մի հիպոթետիկ միտք առաջ քաշեմ: Որոշ փորձագետներ կարծում էին, որ Խաչատուրովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դիմաց Հայաստանն ինչ–որ գին է վճարելու: Այս հանդիպմանը համաձայնելը կարելի՞ է այդ գինը համարել:

– Միանշանակ պատասխանելը դժվար է: Երբ հանդիպումը լինի կամ գոնե դրան համաձայնելու բացատրություն տրվի, կարելի կլինի որոշակի եզրակացություններ կամ ենթադրություններ անել: Իսկ ընդհանրապես Խաչատուրովի նշանակումն էլ մնաց անհասկանալի: Թեպետ համարում եմ, որ դա կապված էր Սիրիայում Ռուսաստանի համար առաջացած նոր խնդիրների հետ` պայմանավորված ամերիկյան ավիահարվածներով, երբ Ռուսաստանին ընտրության առաջ դրեցին: Եվ բնական է, որ Ռուսաստանն էլ պետք է հավաքեր ՀԱՊԿ երկրներին, նրանց պայմաններ առաջադրեր: Թե ոչ, այդ ինչպե՞ս պատահեց, որ Բելառուսն ու Ղազախստանը համաձայնեցին Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը: Կարծում եմ` դա կապված է այդ ոլորտի խնդիրների հետ:

– Չե՞ք կարծում, որ Մոսկվան ու Բաքուն ճիշտ պահ են ընտրել հանդիպումը կազմակերպելու համար` Ֆրանսիան զբաղված է իր ներքին խնդիրներով, ԱՄՆ–ն կենտրոնացել է Սիրիային ու Հս. Կորեային առնչվող հարցերի վրա:

– Չի կարելի ասել, որ դա Ռուսաստանի միանձնյա որոշումն է: Հակառակը, այս պահին, երբ մյուս գերտերությունները լուրջ հարցերով զբաղված են, կարող են առաջարկել Ռուսաստանին ակտիվ լինել:

– Այսինքն, սա համանախագահ երկրների հետ համաձայնեցված որոշում է եղել:

– Իհարկե:

– Ադրբեջանցի որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, թե քանի որ USAID–ն կրճատում, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես վերացնում է ֆինանսական աջակցությունը նախկին խորհրդային երկրներին, մեծ հաշվով դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ–ն հեռանում է այս տարածքից` հեգեմոն դիրքը զիջելով Ռուսաստանին: Սա որքանո՞վ է արժանահավատ տեսակետ, ու արդյո՞ք այս հանդիպումը կարելի է դիտել այդ համապատկերում:

– Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմն սկսել է վարել իր նոր քաղաքականությունը ողջ աշխարհում: Բայց թե դա ինչպես կարտացոլվի այլ երկրների հետ հարաբերություններում, ինչ դերեր կվերապահի մյուս պետություններին և ընդհանրապես ինչ կոնկրետ ծրագրեր կառաջադրի կոնկրետ տարածաշրջանների համար, դժվար է ասել: Մենք միայն սկիզբն ենք տեսել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank