Իրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի
INTERNATIONAL NEWSԻրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի: Այս տվյալները հոկտեմբերի 5-ին ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Վերջին մեկ օրում Իրաքում գրանցվել է խոլերայով հիվանդանալու 101 դեպք,- այդ կապակցությամբ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պլանավորման եւ զարգացման վարչության գլխավոր տնօրեն Հասան Հադի Բաքերի խոսքից մեջբերում է արել Պրես-ՏՎ հեռուստաալիքը:- Այդպիսով, խոլերայով ախտահարվածների ընդհանուր թիվը սեպտեմբերի սկզբից հասել է 979-ի: Մահվան դեպքեր վերջին օրերին չեն գրանցվել»:
Վերջին մեկ օրում առավել մեծ թվով՝ 60, բնակիչներ են հիվանդացել Բաբիլի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



