Վանաձորի չկայացող քաղաքապետը հնարամիտ ծրագիր է մշակել. «Հրապարակ»
POLITICS«Վանաձորի չկայացող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ճակատագրով մտահոգ քաղաքացիներից մեկն օրերս առաջարկում էր հուշել քաղաքապետին, որ գիշերը նիստ գումարի, որ իրեն ընտրած ավագանու «դավաճան» անդամները չվախենան ներկայանալ նիստին։ Հնարամիտ վանաձորցին նկատել է, որ, չկարողանալով ամիսներ շարունակ նիստ գումարել, քաղաքապետը գնումների 14 պլան է ներկայացրել, երբ մյուս ՏԻՄ-երն ամբողջ տարվա ընթացքում առավելագույնը 3-4-ն են ներկայացնում։
Եվ դրանք լի են անմիտ ծախսերով, զվարճալի ձեւակերպումներով, մեկը, օրինակ, «ձմեռային պաշտպանությունն» է, որի համար նախատեսում է 5 մլն․ դրամ։ Տպավորություն է, թե Վանաձորը Սիբիր է, գտնվում է պատերազմի մեջ հարեւան Ալավերդու հետ եւ պետք է լուրջ պատրաստվի ձմռանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



