Սպիտակ տունը ներկայացրեց հարկային բարեփոխման նախագիծը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 26-ին ներկայացրել Է հարկային բարեփոխման նախագիծը, որը Միացյալ Նահանգների ղեկավարի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն Էր:
Ինչպես նշում Է The Hill-ը, բիզնեսի եկամտահարկն առաջարկվում Է կրճատել ավելի քան կրկնակի՝ 35-ից մինչեւ 15 տոկոս, դա կվերաբերի ինչպես խոշոր կորպորացիաներին, այնպես Էլ փոքր եւ միջին գործարարությանը: Նաեւ կսահմանվի արտասահմանից ընկերությունների եկամուտների վերադարձման նվազեցված դրույքաչափ, ինչը, նախագահի կարծիքով՝ կխթանի այդ փողերի հայրենադարձմանը: Հետագայում իշխանությունները խոստանում են վերացնել միջազգային շահույթահարկը, որն այժմ կազմում Է 35 տոկոս: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը համոզված Է, որ դա կօգնի երկիր վերադարձնել «տր իլիոնավոր դոլարներ»:
Նախագիծը նաեւ ենթադրում Է անհատական հարկման պարզեցում. յոթաստիճան սանդղակի փոխարեն, որն այժմ գործում Է, առաջարկվում Է ստեղծել երեք դրույքաչափ՝ 10, 25 եւ 33 տոկոս: Նաեւ ենթադրվում Է կրկնակի ավելացնել հարկային հանուրդն ընտանեկան զույգերի համար. հարկումից կազատեն առաջին 24 հազար դոլարը համատեղ տարեկան եկամտից:
«Սա հիանալի պլան Է»,- մեկնաբանել Է Թրամփը կայացած շնորհանդեսը: «Այն մարդկանց կվերադարձնի աշխատանքը»,- հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



