Վաշինգտոնը հայտարարել Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում հայտարարվել Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին: ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ եւ կակտիվացնի դիվանագիտական քայլերը՝ ուղղված Փենյանի կողմից իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի իրականացման դադարեցմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության մասին հայտարարվել Է ամերիկացի սենատորների հետ նրա հատուկ հանդիպումից հետո, տեղեկացնում է BBC-ն:
Արտակարգ հանդիպմանը, որը կայացել Է ապրիլի 26-ին Սպիտակ տանը, մասնակցել են Սենատի բոլոր 100 անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:
«ԱՄՆ-ի գործողությունները միտված են Կորեական թերակղզու կայունությանը եւ խաղաղ միջուկազերծմանը»,- ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսի եւ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ անցկացնել այդ նպատակին հասնելու շուրջը: Սական մենք պատրաստ ենք նաեւ պաշտպանել թե՛ մեզ եւ թե՛ մեր դաշնակիցներին»,- ընդգծված Է փաստաթղթում:
Ինչպես նշում Է BBC-ն, ԱՄՆ-ի նոր պլանի հիմնական խնդիրներից մեկը Չինաստանին համոզելն Է՝ ավելի ակտիվ ճնշում գործադրել Փենյանի վրա նրա ծրագրերը սառեցնելու նպատակով:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



