Իսրայելի օդուժը հարված Է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում
INTERNATIONAL NEWSԻսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա օբյեկտներից մեկի վրա: Ինչպես հայտնել Է Al Alam հեռուստաալիքը, գրոհի հետեւանքով օդանավակայանի շրջանում սաստիկ հրդեհ Է սկսվել:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ հարվածների Է ենթարկվել այնտեղ գտնվող ռազմակայանը: «Սուրիա ալ Էն» լրատվական պորտալը նշում Է, որ հզոր պայթյունների դղդյունները լսվել են Դամասկոսի արեւելյան արվարձանում:
Սիրիական հրամանատարության կողմից առայժմ հայտարարություններ չեն եղել:
Պայթյունների վերաբերյալ տեսանյութ Է հայտնվել IsraelBreaking-ի Twitter-օգտահաշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



