Ի՞նչ է պետք ուտել 2.2 տարի ավել ապրելու համար
LIFE Սննդաբանները բացահայտել են, որ ծովամթերքի սիրահարները միջինը ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր ծովամթերք չեն ուտում:
Ըստ մասնագետների, ձկների որոշ տեսակներ մարդու կյանքը երկարացնում են 2.2 տարով: Մասնագետները նման եզրակացության հանգել են 65 տարեկանից բարձր 3.000 կամավորների շրջանում իրականացված 16-ամյա հետազոտություններից հետո:
Այս ընթացքում նրանք տեղեկություններ էին հավաքում նրանց սրտանոթային համակարգի վիճակի մասին: Կամավորի ճնշումը պարբերաբար չափվում էր և պարբերաբար արյան անալիզ էր վերցվում: Բոլոր մասնակիցներին բժիշկները բաժանել էին 2 խմբի՝ պարբերաբար յուղոտ ձուկ օգտագործողներ և նրանք, ովքեր դա չէին անում:

Առաջին խմբում ընդգրկված մարդկանց արյան մեջ նկատվել է Օմեգա-3 յուղային թթուների բարձր պարունակություն: Այս մարդիկ սրտանոթային հիվանդություններից տառապում էին 30%-ով ավելի քիչ, բացի այդ նրանք ավելի քիչ էին հակված ինֆարկտի, ինսուլտի: Ըստ հետազոտողների՝ նրանք ապրում են միջինից 2.2 տարի ավելի:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar




