Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարման մեջ խնդիրներ կան ու մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ. Տարոն Մարգարյան

SOCIETY

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի շրջանակներում, այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում ունեցավ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: Նախ ողջույնի խոսքով հանդես եկավ Երեանի քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու թեկնածու Կամո Արեյանը. «Մենք հանդես նք գալիս առաջիկա հինք տարիների բարելավման ծրագրով: Քաղաքապետ Տարոն Մագարյաի գլխավորած թիմը ամբողջ քաղաքը տեսել է իր զարգացման ողջ հեռանկարի մեջ: Քաղաքը բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացման սկզբունքով ծրագավորված է իր զարգացման թե տեսլականի, թե կոնկրետ ծրագրային հեռանկարի մեջ, ուստի ներկայացված ծրագիրը շատ իրատեսական է, հստակ անելիքներով, չափելի արդյունքներով եւ ժամկետներով»,-ասաց նա՝ հավելելով, որ չկա որեւէ խնդիր, որի լուծման շուրջ գործող քաղաքապետի թիմը չունենա հստակ որոշում:

Երեւանի ավագանու մեկ այլ թեկնածու Լեւոն Իգիթյանն էլ անկեղծանալով նշեց, որ մինչ հանդիպման սկսելը նա հասցրել է նայել հավաքվածներից ոմանց աչքերին հասկանալու համար, թե որոնք են այն լուրջ խնդիրները, որոնց շուրջ նա պետք է խոսեր բնակիչների հետ. «Ասում են, թե մտահոգիչ է մրցակիցների հարցը, բայց ասեմ ձեզ, որ նայում եմ այս ամենին ու հիշում իմ մանկությունը, հիշում եմ մեր մանկական խաղերը: Դրա կողքին ես տեսնում եմ Տարոն Մարգարյանի այս տարիների կատարած աշխատանքը ու հասկանում, որ նա մրցակից չունի, քանի որ եղել են օրեր, երբ ինքս եմ տեսել: Երբ ավագանի չէի, չէի պատկերացնում ինչ հսկայական աշխատանք է իրենից ներկայացնում քաղաքային տնտեսություն կառավարելը: Ավագանի դառնալուց հետո շատ բան ինձ համար նորովի երևաց: Ներսից տեսա Տարոն Մարգարյանի գլխավորած թիմի կողմից արվող մեց գործը, նվիրվածությունը, ամենօրյա ռեժիմով հետևողական աշխատանքը և սերն առ մեր քաղաք: Ես տարիներ շարունակ տեսել եմ մի մարդու, ով սիրում է աշխատել՝ լինի գիշեր, թե ցերեկ: Ասեմ ձեզ՝ իր աշխատասիրությունը վարակիչ է»:

 

Տարոն Մարգարյանն էլ խոսելով իր թիմի կողմից ներկայացված քաղաքը էլ ավելի բարեկեցիկ դարձնելու ծրագրից, ասաց, որ ընդտրվելու դեպքում նախատեսված բոլոր նախագծերը կյանքի կկոչեվեն. «Չորս տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք «Ավելի լավ Երեւան» ծրագրով: Կարող եմ ասել, որ մենք բավական մեծ աշխատանք ենք իրականացրել, սակայն դա չի նշանակում, որ Երեւան քաղաքում անելիքներ չկան, դեռ բազում խնդիրներ կան: Այս տարիների ընթացքում, մեր թիմը շփվելով բնակիչների հետ, լսելով նրանց խնդիրներն ու խորհուրդները՝ մշակեց մի նոր ծրագիր, որը կոչված է եկող հինգ տարիների համար մեր Երեւան քաղաքը տանելու զարգացման ու բարելավման:

Վստահ կարող եմ ասել, որ մենք մեր փորձառու թիմով կարող ենք դա անել»,-ասաց Տարոն Մարգարյանը, որպես առաջնային խնդիր նշելով բազմաբնակարան շենքերի բնակ ֆոնդի պահպանման հարցը. «Բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարման մեջ խնդիրներ կան ու մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ունենանք այնպիսի համատիրությունների այնպիսի կառավարում, որի արդյունքում բազմաբնակարան շենքերի խնդիրները համակարգային լուծում կստանան։ Մեր թիմի օրկարգում է նաև տրանսպորտային ոլորտի հարցը. իրականացնելու ենք այնպիսի բարեփոխումներ, որ մարդկանց համար ավելորդ խնդիրներ չառաջացնենք»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe