NASA-ի գիտնականները հայտնաբերել են սառցապատ արտամոլորակ, որը նման Է Երկրին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հայտնաբերել Է նախկինում անհայտ սառցապատ արտամոլորակ՝ նույնպիսի զանգվածով, ինչպես Երկրինն Է, եւ իր աստղից նույնպիսի հեռավորությամբ, ինչպես մեր մոլորակն Արեգակից: Այս մասին ասված Է NASA-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են գերատեսչությունում, Երկիրը եւ մոլորակը, որն ստացել Է OGLE-2016-BLG-1195Lb անվանումը, հավասարահեռ են իրենց աստղերից, բայց վերջինիս աստղը չափազանց թույլ Է, ուստի Երկրի սառցե երկվորյակի վրա կյանքի առկայությունը քիչ հավանական Է: Այնուամենայնիվ, հայտնագործությունը գիտնականներին կօգնի մեր գալակտիկայի այլ մոլորակային համակարգերի ուսումնասիրման գործում, ճշտել են NASA-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



