Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանում մեկնարկել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը

SOCIETY

Երևանում տրվեց  Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը: Հայաստանի բանակցային խումբը ղեկավարում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Եվրոպական Միության բանակցային խումբը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը:

Բանակցությունների մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրոպական Միության հետ ավիացիոն ընդհանուր գոտու միջոցով Հայաստանը դառնալու է ընդհանուր կարգավորման դաշտի անքակտելի բաղադրիչը: «Եվրոպական ստանդարտների և կանոնակարգերի կիրառման արդյունքում Հայաստանը կդառնա ավելի մեծ ընտանիքի անբաժան անդամը: Հայաստանն ի վիճակի կլինի օգտվել արտաքին աշխարհի հետ կապակցվածության ավելի լայն հնարավորություններից: Երկրի համար, որը, դժբախտաբար, դեռևս ունի փակ սահմաններ, արտաքին աշխարհի հետ նման կապակցվածությունը շատ մեծ կարևորություն ունի»,- ասաց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ համաձայնագիրը լուրջ օգուտներ կբերի նաև Հայաստանի շարքային քաղաքացիներին, սպառողներին: «Ես ցանկանում եմ, որպեսզի այս համաձայնագրի արդյունքում ավելի շատ լինեն թռիչքային կապերը Եվրոպայի և Հայաստանի միջև: Իհարկե, շատ դժվար է պարտադրել կոմերցիոն կազմակերպություններին, քանի որ իրենք են որոշում իրենց թռիչքուղիները կոնկրետ բիզնես հաշվարկների հիման վրա, սակայն պետք է ասել, որ այս համաձայնագիրը թույլ կտա, որպեսզի նրանք դրական դիտարկեն դեպի Հայաստան թռչելու հնարավորությունները: Առաջացող մրցակցության հետևանքով ավիատոմսերի գները կնվազեն, և Հայաստանի քաղաքացիները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել դեպի Եվրոպա և այլ վայրեր ամբողջ աշխարհում: Մենք լիահույս ենք, որ այս համաձայնագիրը շատ դրական արդյունքներ կբերի Հայաստանի զբոսաշրջության և գործարար միջավայրի զարգացման համար, քանի որ ավելի լայն կապակցվածության շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ Եվրոպայից կայցելեն Հայաստան: Դուք գիտեք, որ ես Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծ սիրահար եմ: Ես Հայաստանը համարում եմ Եվրոպայի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, որը դեռևս բացահայտված չէ»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատ վիրակության ղեկավարը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդգծեց, որ 2013 թ. մեկնարկած «Բաց երկնքի» քաղաքականության նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը պետք է ստեղծի լիարժեք իրավապայմանագրային դաշտ գործընկեր պետությունների հետ: «Եվ այս համաձայնագիրը կարևորվում է մի շարք հանգամանքներով: Սրանով մենք, ըստ էության, ազատականացնում և կարգավորում ենք մեր կապերը միանգամից Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ: Մենք պարտավորվում ենք Հայաստանում ներդնել Եվրոպայում հաջողությամբ կիրառվող չափանիշները, ինչն ավելի կանխատեսելի իրավական դաշտ կստեղծի: Դա էլ իր հերթին ավիաընկերություններին երկարաժամկետ ծրագրեր կազմելու նախապայմաններ կստեղծի: Ես հույս ունեմ, որ այս համաձայնագրի ստորագրումը չի ուշանա»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:  

ԵՄ բանակցային խմբի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլն էլ նշեց, որ շատ ուրախ են Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի համար: «Արդեն բավական երկար ժամանակ այս գործընթացը նախապատրաստվում էր: Եվրոպական հանձնաժողովը մանդատ է տվել, որպեսզի Հայաստանի հետ սկսենք այս համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Մենք նման համաձայնագրեր ունենք մի շարք գործընկեր պետությունների հետ: Մենք այս ամենից զգալի օգուտներ ենք նկատում, մեծանում է կապակցվածությունը, որը շատ կարևոր է Եվրոպայի համար: Սա կարևոր է նաև մեր գործընկեր երկրների համար, քանի որ ավելանում են շուկաները, թռիչքուղիները, դաշտում գործող անձինք, և մենք տեսնում ենք, որ նշանակալիորեն աճում է փոխադրումների ծավալը, տեսնում ենք, որ նոր դեմքեր են մուտք գործում շուկա և ստեղծում են լուրջ մրցակցություն: Մենք նկատում ենք, որ այս գործընթացի արդյունքում սպառողների համար ավելի են իջնում ավիատոմսերի գները»,- ասաց Գեյլը:

Նա վստահություն հայտնեց, որ  համաձայնագիրը շահեկան կլինի թե Հայաստանի, թե Եվրոպական Միության համար: «Շուկան բացելուց և սահմանափակումները վերացնելուց զատ, այն նաև Հայաստանը կներգրավի եվրոպական կարգավորման ընտանիքի մեջ: Մենք կձևավորենք միասնական կանոններ ավիացիոն ընդհանուր գոտու համար: Մենք լիահույս ենք, որ հնարավորինս արագ կկարողանանք վերջնական տեսքի բերել համաձայնագիրը: Սա մեր հստակ հանձնառությունն է: Մենք անհամբերությամբ սպասում էինք բանակցությունների մեկնարկին և շատ ուրախ ենք, որ այսօր ազդարարում ենք դրանց մեկնարկը»,- եզրափակեց Կլաուս Գեյլը:

Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան` ավիաընկերություններին հնարավորություն ընձեռելով առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: 

Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական ու օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները: Եվրոպական Միության տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016 թ. դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակ ցություններ վարելու մանդատ:

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice