Օբաման տարերային աղետի գոտի է հայտարարել Հարավային Կարոլինան
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 5-ին կարգադրել է համերկրային օգնություն ուղարկել Հարավային Կարոլինայի նահանգ, որի բնակիչները հայտնվել են տեղատարափ անձրևների ու հեղեղումների ճիրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախարարն այսօր հայտարարեց, որ Հարավային Կարոլինա նահանգում խոշոր աղետ է, և կարգադրեց համերկրային օգնություն ուղարկել վերականգնողական աշխատանքներին աջակցելու համար»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ԱՄՆ-ի Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներում: Զոհվածների թիվը հասել է 12-ի: Ավելի վաղ նշվել էր ութ զոհվածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



