Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա
SPORTԳյումրիում «Շիրակ»-ը հերքում է լուրերն այն մասին, թե Վահան Բիչախչյանը կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»:
Ակումբի մամուլի ծառայությունը հերքում է լուրերը: «Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



