Ջերմուկի շենքերի եւ փողոցների վերանորոգման նախագծի համար կառավարությունը 40 մլն դրամ կհատկացնի
SOCIETYՋերմուկի շենքերի ու փողոցների վերանորոգման նախագծի համար կառավարությունը 40 մլն դրամ (շուրջ 82 հազար դոլար) կհատկացնի: Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 27-ի նիստում:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ այդ գումարը կհատկացվի 24 շենքերի տանիքների եւ մուտքերի վերանորոգման, ճանապարհների նորոգման, ինչպես նաաեւ քաղաքային զբոսայգիների բարեկարգման աշխատանքների համար:
Նշենք, որ մարզային քաղաքների բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր, Ասիական զարգացման բանկի 50 մլն դոլար վարկային միջոցներով:
Առաջին հինգ քաղաքներն են Վանաձորը, Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիիջանը եւ Աշտարակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



