Արմեն Ամիրյանը Տարոն Մարգարյանի աշխատանքը բավարար է գնահատում
SOCIETYՄշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատշաճ իրականացնում է իր պարտավորությունները: Կառավարության նիստից հետո Մարգարյանի աշխատանքը գնահատելու մասին հարցին ի պատասխան Ամիրյանը նշեց. «Նա շատ լավ է իրականացնում իր պարտականությ ունները, պարտավորությունները, հավելյալ հորդորի կարիք նա չունի: Նրա կատարած աշխատանքը ես բավարար եմ գնահատում»:
Պատասխանելով լրագրողի՝ տարբեր պատմամշակութային շենքեր քանդելու մասին հարցին, Ամիրյանն արձագանքեց. «Եթե այսպես շարունակենք գնահատել, կնշանակի, որ որևէ կերպ չենք կարողանալու իրականացնել ներդրումային ծրագրերը: Եկեք մի քիչ ավելի հանդուրժող լինենք ու հասկանանք՝ ինչն է ոչնչացվել, ով է ոչնչացրել, երբ է ոչնչացրել»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



