Թուրքիայի ափերի մոտ խորտակվել Է ռուսական «Լիման» հետազոտական նավը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել Է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը: Անձնակազմի անդամները չեն տուժել:
Բախումը տեղի Է ունեցել Սեւ ծովի հարավարեւմտյան մասում՝ Բոսֆորից 40 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը ճեղքվածք Է ստացել:
«Սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավի անձնակամի բոլոր անդամները ողջ ու առողջ են, եւ ներկայում նախապատրաստվում Է թուրքական փրկարար նավից նրանց տարհանումը ռուսական նավ»,-ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենը նավից տարհանվել են 78 ռուս նավաստիներ:
Ըստ Reuters-ի տվյալների, նավը, որին բախվել Է ռուսական «Լիման»-ը, ընթանում Է Տոգոյի դրոշի ներքո: Հաղորդվում Է, որ այն կենդանիներ Էր փոխադրում:
Գործակալությունը, հղում անելով GAC տրանսպորտային ընկերությանը, նշում Է, որ բախումը տեղի Է ունեցել վատ տեսանելիության պայմաններում:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



