Ուշադրություն ծնողներին. երբեք երեխաների հետ այսպես չվարվեք
PHOTOՊարզվում է՝ հասուն տարիքում մարդու ագրեսիվ պահվածքը սերտ կապ ունի նրա մանկության և դեռահասության հետ: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ դեռահասության շրջանում երեխան ունեցել է մի շարք ընտանեկան խնդիրներ: Ուստի, ծնողները պետք է հիշեն, որ իրենց վերաբերմունքից ու ընտանեկան մթնոլորտից է կախված երեխաների ճակատագիրը:
Շատ խիստ ծնողները, ովքեր նաև հաճախ պատժում են իրենց երեխաներին, հետագայում ունենում են բարդույթավորված երեխաներ: Երեխայի նկատմամբ դաժան ու վատ վերաբերմունքը հետագայի նրա ագրեսիվ պահվածքի գլխավոր պատճառն է: Ծնողական հոգատարության ու ջերմության անբավարարությունը կարող է ավելի մեծացնել նման պահվածքի հավանականությունը:
Դեռահասների ագրեսիվ պահվածքը դրսևորվում է հասակակիցների կամ ծնողների հետ վեճերով, դպրոցում վատ պահվածք դրսևորելով: Այս ամենից խուսափելու համար երեխաների նկատմամբ եղեք հոգատար և հնարավորինս ջերմ, սիրալիր: Իսկ ահա առողջ մթնոլորտում մեծացած երեխաները կարող են դառնալ հասարակության լիիրավ անդամ և հետագայում զերծ մնալ բոլոր տեսակի հոգեբանական խդիրներից: