Էրդողանը Բրյուսելում մնացել է վերելակի մեջ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անվտանգության աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով մնացել է վերելակում: Վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարան ի նախագահ Մարտին Շուլցի հետ Էրդողանի հանդիպումից հետո:
Էրդողանի և Շուլցի հետ վերելակ են մտել նաև թիկնապահները, ինչի հետևանքով վերելակի դռները չեն փակվել: Դռների փակվելու մի քանի անհաջող փորձերից հետո Էրդողանը թիկնապահներից մեկին է դիմել՝ բարկացած ասելով. «Թող մեկը դուրս գա»: Թուրքիայի նախագահի այս նկատողությունից հետո թիկնապահներից մեկը դուրս է եկել, սակայն վերելակը շարունակել է ազդանշաններ արձակել: Միայն բավական ժամանակ անց վերելակը բնականոն շարունակել է աշխատել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



