Աֆղանստանում տարեսկզբից մինչեւ հիմա զոհվել ու վիրավորվել է ավելի քան երկու հազար մարդ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում տարեսկզբից մինչեւ հիմա զոհվել է 715 ու վիրավորվել 1466 մարդ, հայտնում են այդ երկրում ՄԱԿ-ի առաքելությունից։
Տուժածների ընդհանուր թիվը չորս տոկոսով քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այդուհանդերձ, Առաքելության ղեկավար Տադամիչի Յամամոտոյի խոսքով, խաղաղ բնակիչներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ կառավարական զորքերի ու ծայրահեղականների միջեւ բախումների պատճառով։
Ամենամեծաքանակ զոհերը Քաբուլում ու դրա շրջակայքում են, որտեղ տարեսկզբից մինչեւ հիմա մի քանի խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Մարդիկ նաեւ մահանում են ու վիրավորվում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթելու հետեւանքով ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



