Փաստեր, ծովի աղի դրական հատկությունների մասին
PHOTOՇատ է քննարկվում աղի վնասկարության կամ հնարավորինս քիչ օգտագործման մասին թեմաներ, սակայն պետք չէ մոռանալ նաև նրա օգտակարության մասին, ինչպես նաև նրա քիչ օճգտագործման հետևանքների մասին: Հայտնի է, որ ղերի պակասը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, նաև հանգեցնում է լուրջ փոփոխությունների, որոնք հետագայում բժշկական միջամտության կարիք ունեն:
Ծովի աղի կանոնավոր օգտագործումը նպաստում է տվյալ խնդիրների լուծմանը: Ներկայացնում ենք նրանում պարունակվում են հետևյալ միկրոէլեմենտներն ու նրանց ազդեցությունը:
Կալիում՝ պահպանում է աղա-ջրային հավասարակշռությունը Այն անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար:
Մագնեզիում՝ անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար: Դրա պակասն արագացնում է օրագնիզմում ծերացման պրոցեսները:
Երկաթ՝ հեմոգլոբինի անբաժանելի մասը, որը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը:
Պղինձ՝ ունի արյունաստեղծ գործունեության հատկություն և կանխում է անեմիայի զարգացումը:
Կրեմնիում՝ անոթներին հաղորդում է առաձգականություն:
Սելեն՝ ամրացնում է օրգանիզմի իմունային համակրգը:
Յոդ՝ անփոխարինելի տարր, որը պահպանում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Յոդն անհրաժեշտ է վահանագեղձի գործունեության համար:
Մանգան՝ ամրացնում է իմունային համակարգը և հենաշարժական ապարատը, քանի որ ընդգրկված է ոսկրագոյացման գործընթացում: