Ինչ բիզնեսներ ունեն հայ հայտնիները
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Հայ հայտնիներից շատերն ունեն իրենց բիզնեսը, որը ծառայում է որպես եկամուտի կողմնակի, որոշ դեպքերում էլ` հիմնական աղբյուր։
Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում հայտնիների բիզնեսները։ Սարգիս Գրիգորյանն ու կինը` Մանոն, ունեն ընկերություն, որը զբաղվում է հարսանիքների կազմակերպմամբ։ Սարգիսը քանիցս նշել է, որ իրենց բիզնեսը հիմնականում Մանոն է ղեկավարում։ Զույգը նաև վարում է հարսանիքներ, Մանոն օգտագործում է իր առաջին` պարուհու մասնագիտությունն ու բեմադրում հարսի պարերը։
Սոս Ջանիբեկյանը գինետուն և փաբ ունի, սակայն նա այս բիզնեսների նա միակ սեփականատերը չէ։ Դերասանը համագործակցում է ընկերոջ հետ։
Նունե Եսայանը հայկական շոու բիզնեսի առաջին բիզնես–լեդիներից է։ Տարիներ առաջ նա հիմնադրեց գեղեցկության իր սրահը։
Անահիտ Սիմոնյանը հիմնել է իր նորաձևության սրահը։ Երգչուհին, ով տևական ժամանակ է, ներկայանում է որպես ոճաբան, հաճախ է համագործակցում է հայտնի գործընկերների հետ։
Ալեքսանդր Բաբասյանը բիզնես ունի ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում։ Մի քանի տարի առաջ նա սրճարան էր բացել Մոսկվայում։ Վերջին շրջանում նա հիմնադրեց իր սրճարանը նաև Երևանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: