Ջոն Քենեդիի օրագիրը աճուրդում վաճառվել է ավելի քան 700 հազար դոլարով
INTERNATIONAL NEWSՋոն Քենեդիի օրագիրը, որտեղ նա Հիտլերին առասպել է անվանում, Բոսթոնում աճուրդում վաճառվել է 718 750 դոլարով, հայտնել է Newsru-ն։
Օրագիրը ձեռք է բերել ամերիկացի Ջոզեֆ Ալսոլը ՝ անձնական հավաքածուի համար։ Վերջնական արժեքը զգալիորեն գերազանցել է սկզբնական արժեքը՝ 200 հազար դոլարը։
61 էջանոց օրագիրը ներառում է ձեռագիր ու տպագրված էջեր, այն 1945-ին է գրել 28-ամյա Քենեդին, որը այն ժամանակ լրագրող էր աշխատում։
«Այս բացառիկ օրագիրը լույս է սփռում Ջոն Քենեդիի քիչ հայտնի կողմերի վրա ու հաստատում ամերիկացիների տեսակետներն այն մասին, որ նա եղել է ամերիկյան պատմության ամենահմուտ, խելացի ու խորաթափանց ռազմական հրամանատարներից մեկը»,- մեջբերում է CNN –ը աճուրդի ներկայացուցիչ Բոբի Լիվինգսթոնին։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



