Բունդեսթագը հավանություն տվեց դեմքը լիովին ծածկող հագուստն արգելող օրինագծին
SOCIETYԲունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն Է տվել այն օրինագծին, որն արգելում Է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս արգելքը կվերաբերի պետական ծառայողներին, դատավորներին եւ զինվորականներին:
«Ինտեգրացումը, բացի այլ բաներից, նշանակում Է, որ մենք պետք Է պարզորոշ ցուցադրենք եւ պատվաստենք մեր արժեքները, ինչպես նաեւ ցույց տանք, թե որտեղ են ընկած մյուս մշակույթների նկատմամբ մեր հանդուրժողության սահմանները,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքից:- Օրինագիծը, որին մենք հավանություն ենք տվել, մեծ ավանդ կներդնի այդ գործում»:
Նշվում Է, որ անցյալ տարվա դեկտեմբերին դեմքը լիովին ծածկող հագուստն արգելելու կոչ Է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



