Նասրի. Չեմ վերադառնա Ֆրանսիայի հավաքական, եթե նույնիսկ հայրս լինի մարզիչը
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին բացառել է իր վերադարձը ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքական:
«Ինձ շատ է դուր գալիս Պրեմյեր լիգան: Իմ կյանքն այստեղ է՝ Անգլիայում: Պայմանագրիս ավարտից հետո 2019-ին կտեղափոխվեմ MLS: Եթե նույնիսկ հայրս լիներ Ֆրանսիայի հավաքականի մարզիչը, միեւնույն է, չէի վերադառնա թիմ: Սկզբում ազգային թիմն իմ երազանքն էր, սակայն ես շատ տուժեցի դրա պատճառով»,- Նասրիի խոսքը մեջբերում էL’Equipe-ը:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 41 խաղ՝ խփելով 5 գոլ: Նա ազգային թիմում նորամուտը նշել է 2007-ին՝ հեռանալով 2014-ին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



