Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
SOCIETYՍեւանա լճի մակարդակը ապրիլի վերջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է 6 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա եւ 6 սանտիմետրով բարձր՝ մեկ շաբաթ առաջ գրանցված նիշից:
Նույն աղբյուրի համաձայն՝ ապրիլ ամսի առաջին 27 օրում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 19 միլիոն 192 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ելքերի որոշակի ավելացմամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



