Ուկրաինան 1,5 մլրդ դոլար Է բռնագրավում Յանուկովիչից ու նրա թիմից
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում Է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում Է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին: Այդ փողը կփոխանցվի Ուկրաինայի բյուջե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեկուկես միլիարդ ամերիկյան դոլարը, որը կալանադրվել Է Յանուկովիչի եւ նրա թիմի հաշիվների վրա, դատարանի վճռով պետք Է փոխանցվի Ուկրաինայի պետական բյուջե»,- ասված Է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հաղորդագրության մեջ:
Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը դատարանի վճիռը, որը թույլ Է տվել բռնագրավել միջոցները, համարել Է սկզբունքային, քանի որ «այդ միջոցների հաշվին նախատեսված Է պետական պաշտպանական պատվերի, անվտանգության հատվածի եւ պաշտպանության սուբյեկտների ֆինանսավորումը»:
2015 թվականի հունվարի 28-ին Ֆինանսական մոնթորինգի պետական ծառայությունը շուրջ 1,5 միլիարդ դոլար Էր արգելափակել այն ընկերությունների հաշիվներում, որոնք կապված են Յանուկովիչի եւ նրա շրջապատի մարդկանց հետ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



