Ով է Սոս Ջանիբեկյանի նոր ընկերուհին. մանրամասներ
PHOTOՀայկական շոու-բիզնեսի ամենացանկալի փեսացուների շարքը հաստատուն քայլերով լքում է Սոս Ջանիբեկյանը: Դերասանն արդեն ընտրյալ ունի՝ Մադոննա Հարությունյանը, որի լուսանկարն օրերս հրապարակել է իր Instagram-ում՝ բուռն քննարկումների տեղիք տալով:
NEWS.am STYLE-ը որոշել է պարզել, թե ով է գրավել Սոսի սիրտը: Պարզվում է՝ տարիներ առաջ Մադոննա անունով աղջիկը եղել է մեր՝ Երեւանի նորաձեւ աղջիկները շարքի հերոսուհին:
Մադոննան 23 տարեկան է, երեւանյան բրենդային խանութներից մեկում աշխատում է որպես մենեջեր։ Բացի այդ, հանդես է գալիս նաեւ որպես մոդել եւ ոճաբան, կազմակերպում ֆոտոսեսիաներ, ինչպես նաեւ ուժերը փորձում որպես հաղորդավար՝ ԱրմՆյուզ հեռուստաընկերությունում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մադոննան ասել էր, որ հագուստ ընտրելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կոշիկներին։ «Վերջինս թելադրում է, թե ինչ ոճի հագուստ կրեմ»,-նշել էր նա՝ հավելելով, որ հագուստի ընտրությունը կախված է նաեւ նրանից, թե որտեղ է պատրաստվում կրել այն։
Հենց հեռուստանախագծերից մեկում էլ աշխատելու ընթացքում նա ծանոթացել է Սոս Ջանիբեկյանի հետ:
Մամուլում տեղեկություն կա, որ աղջիկը նախկինում հանդիպել է Վիտամին ակումբի տղաներից մեկի՝ Գոռի հետ: Մադոննան, սակայն, զերծ է մնում անձնական կյանքի մասին խոսելուց:
Սոսի եւ Մադոննայի սիրավեպի մասին տեղեկությունները դերասանը պաշտոնապես հաստատեց միայն այս տարվա սկզբին:
Շնորհավորում ենք զույգին՝ նրանց մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:
Լուսանկարները՝ Մադոննա Հարությունյանի Facebook-յան էջի
Աղբյուրը՝ NEWS.am STYLE