Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit-ի շուրջ
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի դիվանագիտական մի աղբյուր:
«Հունիսին, ինչպես սպասվում Է, տեղի կունենա հանդիպում 27-ի ձեւաչափով»,-ասել Է նա: Աղբյուրը նշել Է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ԵՄ-ի 28 երկրների պլանային հունիսյան գագաթնաժողովի շրջանակներում:
Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարները մտադիր են մինչեւ մայիսի 22-ն ավարտել Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններին նախապատրաստվելու գործընթացը:
«Մենք ցանկանում ենք մինչեւ մայիսի 22-ն ավարտել գործընթացը՝ բոլոր մանրամասներով»,-ասել Է նա:
Ապրիլի 29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը պետք Է հաստատի ԵՄ-ի բանակցային դիրքորոշման հիմնական դրույթները: Լիսաբոնի պայմանագրի համաձայն, հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին երկու տարի Է հատկացվում՝ սկսած դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում տալու պահից: Այդ ծանուցումը Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական խորհրդին հանձնել Է մարտի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



