Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անծանոթ մարդիկ փորձել են կպնել իմ բարոյականությանը. Էլեն Ասատրյանը՝ իր սկանդալային լուսանկարի մասին

PHOTO
Life.panorama.am-ը գրում է
 
«Առաջնորդները» հեռուստասերիալից հայտնի երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը քննդատությունների է արժանացել:
 
«Դերասանուհի Էլեն Ասատրյանը քաղաքում կիսամերկ է շրջում: Էլեն ջան, հասկացանք, որ քեզ ուշադրություն է հարկավոր հակառակ սեռի կողմից, բայց դե մի պահ էլ մտածի Հայաստանա, փոքր երկիրա, անպայման էր սաղ քեզ սենց տենային»,- այս բովանդակությամբ հրապարակումը էլ ավելի է հրահրել խոսակցությունները, որի մասին էլ Life.panorama.am-ը խոսել է Էլենի հետ:
 
 
«Նախ պետք է ասեմ, որ իմ այդ կերպարը ամերիկաբնակ երգիչ Սաքո Հարությունյանի «Ես խենթի պես» տեսահոլովակից էր, դա իմ առօրյա հագուստը չէ: Ցավում եմ, որ այսօր նման էժանագին հրապարակումեր են տարածվում, որն անգամ գրագետ գրված չէր, ցավում եմ նաեւ, որ մեկնաբաություններ են գրում այն աղջիկները, ովքեր անգամ անձնական կյանք ունեն, բայց, միեւնույն է, չեն ապրում իրենց կյանքով ու մյուսների քննադատություններով են զբաղված: Թե հրապարկման, թե մեկնաբանությունների մեջ կան անձնական վիրավորանքներ, բայց հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ: Անծանոթ մարդիկ փորձել են կպնել իմ բարոյականությանը, բայց ինչ իրավունքով: Եթե քննադատվեր իմ խաղը, իմ գործունեությունը, գուցե որոշեի արդարանալ հեռուստադիտողի առաջ, բայց եթե մարդիկ առանց ինձ ճանաչելու վիրավորում են, ապա արդարանալու կարիք չունեմ: Ես մեղավոր չեմ էն մարդկանց առաջ, ովքեր առանց ինձ ճանաչելու, իմ մասին կարծիք են կազմում, մեղավոր կլինեմ միայն նրանց առաջ, ովքեր ինձ ճանաչում են, մտերիմ են ու իմ պահվացքով կարող են վատ կարծիք ունենալ»,- նշեց դրեասանուհին ու շարունակեց.
 
«Գուցե նկարում ես բաց էի հագնված, բայց, եթե նայենք այսօրվա երիտասարդությանը, ինչու ոչ հանրային մարդկանց, նրանք եւս բաց են հագնվում, բայց նրանց անունն իմ նման չի շահարկվում: Ինձ չի թվում, որ ես այն օղակն էի, որից կախվել պետք էր, որովհետեւ ես երբեւէ չեմ անցնում չափը: Առօրյայում ես հագնվում եմ այնպես, ինչպես կամենում եմ, եթե ցանկանամ առօրյայում եւս հագնվել այդ նկարի նման, ապա հաստատ այս մեկնաբանություններն ինձ վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա: Վատ մեկնաբանությունների հեղինակներին մաղթում եմ երջանկություն ու ցավում նրանց համար»:
 
Էլեն Ասատրյանը չի բացառում, որ այս հրապարակման հեղինակն իրեն անձամբ է ճանաչում .«Իհարկե, գիտեմ, որ մեր օրերում շատ հեշտ է նման դիտում ունեցող նյութերի տարածումը, բայց, կարծում եմ՝ սա ինձ ճանաչող մարդու ձեռքի գործ է, ում ես չեմ գոհացրել, ով ինձ չի սիրում: Կարծում եմ՝ ժամանակը կգա ու ես կիմանամ հեղինակին: Ամեն դեպքում, ես ոչ մեկին չեմ նեղացրել ու եթե ինչ-որ անձնական խնդիր էլ ունեցել եմ, հաստատ էն մակարդակի չի եղել, որ իմ հանդեպ նման բան անեին: Մեր երկրում ինչ-որ արդյունքի հասնել հնարավոր չէ, դրա համար էլ չեմ ուզում ընկնել այս նյութի հետեւից եւ պատասխանատվության ենթրակել հեղինակին: Ամեն բան կատարվում է  Աստծո աչքի առաջ, ես վախենում եմ միայն նրանից ու միայն նրա առաջ եմ պատասխանատու»,- ավարտեց դերասանուհին:
 
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor