Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլ»-ի հաղթող Արծվիկին: Նրանք կատարել են “Fly with me” երգը՝ համեմելով այն սեփական ձայնային եւ ոճային առանձնահատկություններով: Ստեղծագործությունը նորովի մատուցել են Ալեքսանդր Պլատոն, Մարտան, Սյուզաննա Մելքոնյանը, Լյուսին, Մարիսան, Աննա Դանիելյանը, Աննա Սեդրակյանը, Կարինե Հովհաննիսյանը, Վահե Ալեքսանյանը, Եվա Կանսը, Ջուջոն, Քրիստինա Մանգասարյան, «Օպերա Վիվա», “Only Girls” խմբերը, ինչպես նաեւ Ամալյա Մարգարյանը, ով դարձել է նաեւ այս տարվա հայաստանյան մասնակցության բեք-վոկալիստներից մեկը:
«Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցները “Fly with me”-ի այս յուրօրինակ քավրը նվիրել են Արծվիկին ու մաղթել նրան միայն հաղթանակ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մարցույթում:
«Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցները կատարում են Արծվիկի երգը (տեսանյութ)
VIDEO
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



