Արգելված գիրք, որը պետք է կարդա յուրաքանչյուր մարդ
PHOTOՆիկոլի Մաքիավելին վերածննդի ժամանակաշրջանի գրող, պատմաբան և փիլիսոփա է, ով գործունեություն է ծավալել քաղաքական դաշտում։ Նրա ստեղծագործություններից ամենահայտնին՝ «Տիրակալը» («Принц» կամ «The Prince»), ամբողջությամբ նվիրված է պետականության և պետական ռեժիմի կայունացմանն ու ամրացմանը, ինչի համար Մաքիավելին ընդունելի էր համարում ցանկացած հասանելի միջոց։
Մաքիավելին այս ստեղածագործությունը գրել է որպես գործնական գիդ՝ երկիրը, կայսրությունը կամ նահանգը կառավարելու համար։ Հենց առաջին էջերից դուք կհասկանաք, որ այն նվիրված է Իտալիայի Ֆլորենսիայի կառավարիչ (իշխան) Լորենցո դե’ Մեդիչիին։ Տիրակալը, ում շուրջ կենտրոնացված է գիրքը, երևակայական կերպար չէ. այն տրամաբանորեն հիմնավորված կերպար է, որը գործում է չափազանց հաճախ պատահող իրավիճակներում։
|
Պատահական չէ, որ այդ գիրքը 1559 թվականին արգելվել էր Հռոմի Պապի կողմից, քանի որ այն ուղիղ սպառնալիք էր համարվում Հռոմեական Կաթոլիկ իշխանությանը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ արգելքի առաջնային պատճառը եղել է այն, որ Մաքիավելին գրքում խորհուրդ է տալիս Տիրակալին անել ամեն բան և արհամարել նույնիսկ Եկեղեցուն՝ սեփական շահերը պաշտպանելու համար։ Չնայած նրան, որ գիրքը երկար տարիներ շարունակ արգելված է եղել, հաջողվել է փրկել գրքի օրինակներ և փոխանցել այն գալիք սերունդներին։
«Տիրակալը» այն գրքերից է, որոնք պետք է գոնե մեկ անգամ կարդա ցանկացած մարդ, քանի որ այնտեղ տեղ գտած իմաստնությունները օգտակար կլինեն թե՛ իշխաններին և թե՛ հասարակ մարդկանց։