Խեսե. Գրիզմանը չի համապատասխանում Ռեալին, նրանից էլ ավելի լավ ֆուտբոլիստներ կան
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խեսեն, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իսպանական «Լաս Պալմասում», կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի համապատասխանում Մադրիդի «Ռեալի» խաղաոճին:
Ավելի վաղ նշվում էր, որ «արքայական ակումբը» հետևում է «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվողի գործողություններին:
«Ես «Ռեալի» սան եմ, մեծացել եմ այդ ակումբում և հարգանքով եմ լցված «սերուցքայինների» նկատմամբ: Բայց ես կարծում եմ, որ Գրիզմանը մադրիդյան ակումբին չհամապատասխանող ֆուտբոլիստ է: Կան ֆուտբոլիստներ, որոնք որոշ առումներով նրան գերազանցում են»,- Խեսեի խոսքն է մեջբերում «Sportium»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



