Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Երիցյանն Արագածոտնում ծանոթացել է հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին

SOCIETY

 ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Այցի նպատակն է եղել ծանոթանալ ՀՀ կառավարության թիվ 766 որոշմամբ նախատեսված հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ ն ախարարը ծանոթացել է Կարբիի ճանապարհի հիմնանորոգման, Արտաշավանի  մշակույթի տան վերանորոգման, Քուչակի սպորտային դահլիճի նորոգման, Օշականի փողոցային լուսավորության շինարարության աշխատանքների ընթացքին: Նախարարն այցելել է նաև Ագարակի բուժամբուլատորիա, Ապարանի Արվեստի դպրոց, ինչպես նաև ծանոթացել է Ապարանի թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման արդյունքներին:

Կարբի գյուղի ճանապարհի վերանորոգումը մեծ նշանակություն ունի գյուղի զարգացման համար. այն միացնում է գյուղի գլխավոր թաղամասը պետական մայրուղու հետ` ապահովելով գյուղի կենսունակությունը: Արտաշավանում նախարարն այցելել է հիմնանորոգվող մշակույթի տունը: Նախկինում մշակույթի տուն չունեցող Արտաշավանի համար սա մեծ հնարավորություն է զարկ տալու գյուղի մշակութային առօրյայի զարգացմանը. գյուղապետարանը, մասնավորապես, նախատեսում է մշակույթի տանը երեխաների համար նկարչական խմբակ հիմնել։

ՏԿԱԻ նախարարի հաջորդ կայանը Քուչակ գյուղի մարզադահլիճն է եղել, որի հատակը հիմնովին վերանորոգվել և հարմարեցվել է տարբեր սպորտաձևերում մարզումներ իրականացնելու համար։ Քուչակի մարզադահլիճում մարզվում են 120 երիտասարդ մարզիկներ, որոնցից շատերը մեծ հաջողությունների են հասել տարբեր մարզաձևերում։ Շնորհակալություն հայտնելով գյուղի բարեկարգմանն ուղղված ծրագրերի իրականացման համար` Քուչակի գյուղապետ Հովհաննես Ամիրյանը նախարար Երիցյանին խնդրել է աջակցել նաև մարզադահլիճի համար մարզասարքեր ձեռքբերելու հարցում։ Նախարարը գյուղապետին խոստ ացել է հարցը քննարկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ։

Արագածոտնի մարզի Ապարան գյուղում մարզպետ Սարգիս Սահակյանը ՏԿԱԻ նախարարին է ներկայացրել թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման արդյունքները, ինչից հետո նախարար Երիցյանն այցելել է Ապարան համայնքի Արվեստի դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի սաների աշխատանքներին։

Օշական համայնքում Արմեն Երիցյանը ծանոթացել է համայնքի լուսավորության ապահովման համար իրականացվող աշխատանքներին։ Օշականի համար նախատեսվում է շուրջ 2,5 կմ լուսավորություն, ինչը Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրը հանդիսացող գյուղին անհրաժեշտ է տեղի զբոսաշրջությունը խթանելու նպատակով։

ՏԿԱԻ նախարարի Արագածոտնի մարզ այցելության վերջին կայանը Ագարակի բուժամբուլատորիան է եղել, որտեղ մարզպետը նախարարին ներկայացրել է ամբուլատորիայի վերանորոգման արդյունքները և ընթացիկ խնդիրները։

Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների վերաբերյալ` նախարար Երիցյանը նշել է, որ կառավարությունում քննարկման կներկայացնի նաև մարզի առկա ընթացիկ խնդիրները` դրանց փուլ առ փուլ լուծում տալու նպատակով։

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network