Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդու առաջին լուսանկարները, Հռիփսիմեի ծանր հղիությունն ու իրականացած երազանքը. Tert.am Life
PHOTOTert.am Life–ը գրում է
Դերասան Գրիգոր Դանիելյանը և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը մարտի 15-ին կրկին ծնողներ դարձան։ Զույգը քառասունք էր պահում երեխայի համար և մինչ այս չի հրապարակել փոքրիկի նկարները։ Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում Գրիգորի և Հռիփսիմեի փոքրիկի առաջին լուսանկարները և անկեղծ հարցազրույցը Հռիփսիմեի հետ։
Երջանիկ մայրիկի ուրախությունն արտահայտվում է նրա աչքերի փայլով, ձայնի խաղաղությամբ։ Երգչուհին նշում է, որ միշտ երջանիկ է եղել ամուսնու կողքին, որդու հետ, սակայն հիմա իրականացել է իրենց վաղեմի երազանքը՝ չնայած բարդություններին` իրենց ընտանիքում կրկին լսվեց մանկան ճիչը։
–Հռիփսիմե, երկրորդ երեխայի ծննդի ժամանակ լիարժեք գիտակցում ես` ինչ է քեզ սպասվում։ Ռոբերտոյի ծնունդը շատ սպասված էր ձեր ընտանիքում։ Այս անգամ զգացողություններն ա՞յլ էին։
–Ալբերտոյից հետո մենք 8 տարի երեխա չունեցանք, բայց շատ էինք ուզում։ Ռոբերտոն շատ սպասված էր։ Իսկապես հրաշք է, ուրիշ երջանկություն։ Ամեն ինչը հաճույքով վայելում ենք` տակդիր փոխելուց մինչև երեխային լողացնելն ու քնացնելը։
Գոքորն ասում է` կարծես երազում լինեմ։ Գժի պես սիրում է երեխաներին, ասում է` իմ երջանկություններն են։ Հիմա լիարժեք վայելում ենք երեխաների ներկայությունը։
Շարունակությունը՝ այստեղ