Մաստակ ծամելն օգտակար է մտավոր աշխատանք կատարելու ժամանակ
PHOTOԲրիտանացի գիտնականները մի շատ հետաքրքիր գիտափորձ են անցկացրել, որի արդյունքում բացահայտել են, որ մաստակ ծամելը խթանում է ուղեղի աշխատանքը եւ լավացնում կարճաժամկետ հիշողությունը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, ուսումնասիրությանը մասնակցել են 38 հոգի, ովքեր 30 րոպե լսել են թվերի ցանկ եւ որոշել զույգի եւ կենտի հաջորդականությունը: Կամավորների կեսը խնդրի իրականացման ընթացքում պետք է ծամոն ծամեր: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծամոն ծամողները խնդիրը կատարել են մյուսներից ավելի արագ:

Գիտափորձի արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ ծամելը խթանում է ուղեղի որոշ հատվածների աշխատանքը: Այն օգնում է կենտրոնանալ խնդիրների վրա, որոնք տեւական ժամանակ մշտական ուշադրություն են պահանջում:
Նյութի հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



