Հնդկաստանում անկարգությունների պատճառով 50 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում սրբազան համարվող Վարանսի քաղաքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել անկարգությունների պատճառով, որոնք ծայր էին առել Գանեշա աստծու արձանը Գանգես գետը նետելու արգելքի պատճառով։ Այս մասին հայտնում է PTI գործակալությունը։
Նախօրեին քաղաքում երթ էր տեղի ունեցել, որը վերածվել էր անկարգությունների։ Երթը կազմակերպվել էր ի նշան սեպտեմբերի 22-ի ցույցը ցրելու դեմ բողոքի։ Այն ժամանակ հավաքվածները բողոքում էին Գանեշա աստծու արձանները Գանգես գետը նետելու դեմ, որը տեղի է ունենում սովորաբար այդ աստծուն նվիրված կրոնական փառատոնի՝ «Գանեշ Չաթուրթհիի» ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօերին ծայր առած անկարգություններից վիրավորվել էր 5 մարդ, որոնց թվում՝ 8 ոստիկան։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



