Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի նավը ճապոնական Սասեբո ռազմածովային բազա է մտել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ՌԾՈՒ-ի «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր դեսանտային նավը ճապոնական Կյուսյու կղզու Սասեբո ռազմածովային բազայի նավահանգիստ է մտել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Ավելի ուշ նավը մասնակցելու է Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային առաջին համատեղ զորավարժություններին:
Ճապոնիայի Ինքնապաշտպանական ուժերի հայտարարության համաձայն՝ զորավարժությունները «կազմակերպվել են՝ երկրների միջեւ վստահության եւ համագործակցության խորացման նպատակով»:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ զորավարժությունները նախապատրաստվում են Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին: Մասնավորապես, Հյուսիսային Կորեան շաբաթ հերթական հրթիռային փորձարկումն է անցկացրել, որն ավարտվել է հրթիռի պայթյունով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



