Վիկտոր Օրբանը համաձայնել է «կատարել Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները»
INTERNATIONAL NEWSՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համաձայնել է սահմանված ժամկետներում կատարել «Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները», որոնք վերաբերում են գիտությանն ու բարձրագույն դպրոցների ազատությանը:
DW-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում Եվրախորհրդարանի խոշորագույն պահպանողական խմբակցությունը կազմող ԵԺԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Օրբանը պատրաստակամություն է հայտնել չեղարկել բուհերին վերաբերող բոլոր սահմանափակումները:
«Մենք չենք համաձայնի, որպեսզի սահմանափակվեն քաղաքացիների հիմնական իրավունքները եւ անտեսվի գործող օրենսդրությունը»,- հայտարարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների դեմ ոտնձգություններն «անթույլատրելի մակարդակի են հասել»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



