Տարոն Մարգարյանը հանդիպեց Նորք-Մարաշի բնակիչների հետ
SOCIETYԵրևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ:
Բնակիչների հետ՝մինչ օրս գրանցած ձեռքբերումների, ինչպես նաև, իր մտահոգությունների շուրջ խոսեց Երեւանի ավագանու թեկնածու Ռուզաննա Սիրունյանը, ով իդեպ նույնպես այս թաղամասի բնակիչ է:
Խոսելով նորքեցիների առանձնահատկություններից նա ընդգծեց. «Նորքեցիները մեկը մյուսի ցավով ապրող են, բարեպաշտ են ու ավանդապաշտ»,-ասաց նա: Բնորոշելով Տարոն Մարգարյանին ու նկատելով նրա ստրացավությունը նորքեցիների նկատմամբ, ավագանու թեկնածուն ասաց. «Գործող քաղաքապետը բարի անձնավորություն է, մարդկային բարձր հատկանիշներով օժտված է, նա մարդ է, ով սրտացավ է իր քաղաքի ու տեղի բնակիչների համար»,-ասաց նա՝հավելելով. «Չեմ կարող չկիսվել տպավորություններով: Հատկապես այս ձմեռ առիթներ շատ են եղել ու հաճախակի եմ այցելել այստեղ, ես նկատեցի, որողջ ձմռան ընթացքում տեղի փողոցները չփակվեցին: Դա տեսանելի ու նկատելի է: Սա արդյունքն է այն բանի, որ մեր քաղաքապետը մեծ ուշադրություն է դարձնում քաղաքին ու հատկապես Նորքին»:Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՏարոնՄարգարյանը, ով նշեց, որ քաջատեղյակ է տեղի բնակիչների մտահոգություններից ու մինչ օրս կատարված դրական փոփոխություններից. «Այս տարիների ընթացքում մեր թիմն օր ու գիշեր աշխատելով, լսելով մեր քաղաքացիների դարդն ու ցավը, նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները, փորձել ենք մասամբ իրականություն դարձնել դրանք: Համեմատական անցկացնելով կարող եմ ասել, որ այսօրվա Երեւանը շատ ավելի լավն է: Ինչ վերաբերում է մեր խոստումներին, նախընտրական ծրագրին ու անելիքներին, ապա կարող եմ վստահեցնել, որ մեր կողմից նախատեսված ցանկացած ծրագիր դառնալու է իրականություն, հանուն մեր քաղաքի, հանուն մեր երևանցիների»: