Հռոմի Պապը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Պապը հայտնել է լրագրողներին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հետ դեպի Հռոմ թռչելու ճանապարհին:
«Առայժմ նման առաջարկ կարծես թե չի եղել ամերիկյան կողմի մոտից, սակայն ես ընդունում եմ պետության ցանկացած առաջնորդի», հայտնել է Ֆրանցիսկոսը:
Ինչևէ, իտալական լրատվամիջոցները ենթադրում են, որ Հռոմի Պապի հետ Թրամփի հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին, քանի որ ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով ժամանելու է Սիցիլիա կղզի՝ մայիսի 26-27-ը Մեծ Յոթնյակի գագաթաժողովին մասնակցելու:
Հիշեցնենք, որ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը, Հռոմի Պապը բազմիցս քննադատություններ է հնչեցրել նրա հասցեին՝ հատկապես նրա խոստացած միգրանտային քաղաքականության վերաբերյալ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



