Աթլետիկոյի պաշտպանը կարող է բաց թողնել Ռեալի հետ հանդիպումները
SPORTՄադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Լաս Պալմասի» (5:0) հետ խաղի ընթացքում,- տեղեկացնում է Fourfourtwo.com-ը:
Խիմենեսը բախվել է մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և փոխարինվել 67-րդ րոպեին: Դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ է վերջինիս վնասվածքը:
Ամենայն հավանականությամբ, «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խիմենեսը մասնակցել է 16 հանդիպման և ստացել 4 դեղին քարտ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



