Մաուրո Գևգեոզյանը դուբլի հեղինակ է դարձել
SPORTԱրգենտինայի առաջնության 22-րդ տուրում «Տեմպերլեյը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռասինգին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
«Տեմպերլեյի» կազմում երկու գոլ է հեղինակել հայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը՝ աչքի ընկնելով հանդիպման 2-րդ և 85-րդ րոպեներին:
Գևգեոզյանը փոխարինվել է 88-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Տեմպերլեյը» վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստն իր թիմի կազմում Արգենտինայի առաջնության 8 հանդիպման է մասնակցել և դարձել է 4 գոլի հեղինակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



