Չինաստանում արժեքավոր արտեֆակտերով խորհրդավոր գերեզմաններ են հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՉինաստանի կենտրոնական Հունան նահանգում մոտ 2 000 տարեկան տարբեր արտեֆակտերով 2 գերեզման է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ գերեզմանները հայտնաբերվել են Հուայհուա քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ: Գերեզմաններում ընդհանուր 28 արտեֆակտ է հայտնաբերվել, մասնավորապես՝ կավե պարագաներ՝ թեյնիկներ, դույլեր, սպասք: Նաև պղնձե մետաղադրամներ և ոսկյա զարդեր են հայտնաբերվել:
Գտածոները վերագրվում են Արևմտյան Հան դինաստիայի ժամանակաշրջանին (մ. թ. ա 206 թ.- մ. թ. 25 թ.) և Արևելյան Հան դինաստիայի վաղ ժամանակաշրջանին (մ. թ. 25-220 թթ.):
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



