Բուֆոն. Խոստացել էի ավարտել կարիերաս, եթե Բարսելոնայից գոլ բաց չթողնեմ
SPORT«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ետ է վերցնում իր խոստումը, որը տվել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ կայացած խաղերից առաջ (3:0, 0:0):
Իտալացի դարպասապահը խոստացել էր, որ եթե երկու «չոր» հանդիպում անցկացնի «Բարսելոնայի» հետ, կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո.
«Այդ մասին ասել էի մեր նախագահ Անդրեա Անյելիին, իսկ նա պատասխանեց, որ մենք երբեմն հիմարություններ ենք ասում: Նա ասաց, որ ես չանհանգստանամ և առաջ շարժվեմ:
Այնպես, որ ես պետք է ետ վերցնեմ իմ խոստումը: Նախագահը ավելի մեծ փորձ ունի, քան՝ ես, և նա ինձ լավ խորհուրդ տվեց»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
39-ամյա դարպասապահը նաև նշել է, որ երկու խաղում «Բարսելոնայից» ոչ մի գոլ չընդունելը հաճելի է.
«Շատ հաճելի էր, քանի որ մենք դրան հասանք թիմային ջանքերի շնորհիվ: Պաշտպանական գծի տղաներն ու առհասարակ բոլորը կաշվից դուրս էին գալիս՝ նման արդյունքի հասնելու համար»,- ավելացրել է Բուֆոնը: