Ավելի քան 100 ահաբեկիչ իրենց ընտանիքներով արդեն լքել են սիրիական Հոմսը
INTERNATIONAL NEWSԱվելի քան 100 իսլամիստ ահաբեկիչ իրենց ընտանքիքների հետ միասին լքել են սիրիական Հոմս քաղաքը, գրում է russian.rt.com-ը` հղում անելով սիրիական SANA գործակալությանը:
Ներկա պահին Հոմսի Ալ Վաեր թաղամասն արդեն լքել է ընդհանուր թվով մոտ 350 մարդ: Մարդկանց դուրս բերման գործողությունն իրականացվել է սիրիական կարմիր մահիկի, Սիրիայի ՆԳՆ ներկայացուցիչների ու ռուսական ռազմական ոստիկանության անդամների անմիջական հսկողության տակ:
Նշենք, որ այս թաղամասը վերջինն էր Հոմսում, որտեղ շարունակում էին ծպտված մնալ զինված գրոհայիններ: Զինյալներին ու նրանց ընտանիքներին դուրս բերելու գործողության ավարտից հետո Հոմսը կհամալրի այն սիրիական քաղաքների շարքը, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ սիրիական բանակի ձեռքում է:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



