Սպիտակ կոշիկ. սեզոնի ուլտրանորաձևությունը
PHOTOԱյս գարնանը սպիտակ կոշիկները հասել են նորաձևության գագաթնակետին` սպորտային կոշիկներից մինչև նրբագեղ բոկոտիկներ` զարդերով և քարերով, դրանք կատարյալ կերպով հարմարվում են սեզոնի մինիմալիստական թրենդին: Ահա 2017-ի ամենանորաձև կոշիկները.
Սպորտային կոշիկներ և կեդեր
Սպիտակ սպորտային կոշիկները գրավել են նույնիսկ բարձրակրունկ սիրողների սրտերը: Կանանց նորաձևության մեջ հաղթականորեն մտած հարմար սպորտային մոդելները այժմ կրում են գրասենյակային կոստյումի հետ, գարնանային ու ամառային թեթև զգեստներով և կարճ կիսաշրջազգեստներով: Սակայն ավելի լավ սպիտակ կեդերը կամ սպորտային կոշիկները դիտվում են ջինսերի հետ:
Բոկոտիկներ
Ավելի կանացի և բաց կոշիկների սիրահարները նույնպես հաճելի կզարմանան սպիտակ բոկոտիկների բազմազանությունից: Սպիտակ բոկոտիկները կարելի է կրել թե վառ ամառային զգեստով, թե բաց գույնի ավելի պահպանողական զգեստ-պենալով:
Մյուլի
Այս տարի հայտնի մյուլիները՝ կրունկով կոշիկներ բաց հետնամասով, նույնպես նորաձև են գարնանը: Մյուլիները կարելի է կրել կապրի տաբաթների հետ, մաքսի կիսաշրջազգեստով կամ բաց դենիմից նեղ ջինսերով: Մյուլիները հիանալի կնայվեն նրբաճաշակ դասականություն սիրող կնոջ ամառային գրասենյակային զգեստապահարանում:
Տափակ կոշկատակ
Սպիտակ կաշվե կոշիկը տափակ կոշկատակով թրենդային է նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետ նրբաճաշակություն: Տափակ տակով նորաձև սպիտակ կոշիկը նայվում է կոնտրաստային ամառային զգեստների հետ:
Աղբյուր` LADYNEWS.am